3-րդ "Infocom Green ICT" կոնֆերանս   innova-logo
Դիվանի Կառավել հյուրանոցային համալիր, Հունաստան

ԻՆՆՈՎԱ ընկերությունը մասնակցեց "Green ICT 2011" կոնֆերանսին, որը տեղի ունեցավ 2011թ.-ի մայիսի 17-ին Դիվանի Կառավել հյուրանոցային համալիրում Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Հասարակություն օրվա ընթացքում:

Այս տարվա հիմնական թեման էր «Կանաչ տեխնոլոգիան, որպես զարգացման գործիք»: Այս թեման գտնվում է քաղաքական, ֆինանսական և սոցիալական ծրագրերի գերակայությունների ցուցակում: ԻՆՆՈՎԱ ընկերությունների խումբը միշտ հաշվի են առնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Հետևաբար մեր ընկերությունը մշակել է շրջակա միջավայրը պաշտպանող ռազմավարություն:

ԻՆՆՈՎԱ ընկերության մուլտիմեդիայի և NGN-ի տնօրեն պարոն Մանոլիս Լիգնոսը ներկայացրեց «Machine2Machine and the Smart Grid» թեմայով զեկույցը, որում նա նկարագրեց, թե ինչպես են մեր լուծումները օգնում բարելավել կոմունալ ծառայությունները, հաճախորդների սպասարկումը, ինչպես նաև նվազեցնում ծախսերը:

Ավելին M2M-ի և ինտելեկտուալ ցանցի համակցությունը հեռակառավարման հնարավորություն է տալիս այնպիսի տվյալների համար, ինչպիսին են էներգիայի սպառումը, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են տեսնել թե որքան էներգիա են նրանք սպառել: ԻՆՆՈՎԱ ընկերության տեխնոլոգիաները ստեղծում են նորարարական լուծումներ ավտոմատացման շրջանակներում: