2010թ-ի Շարժական կապի համաշխարհային կոնգրես   innova-logo

2010թ-ի փետրվարի 15-18, Բարսելոնա

ԻՆՆՈՎԱ ընկերությունը մասնակցեց 15-րդ  Շարժական կապի համաշխարհային կոնգրեսին, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ից 18-ը Բարսելոնայում:
Կոնգրեսը իրենից ներկայացնում է ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսը, որին  մասնակցում էին տվյալ բնագավառի առաջատար մասնագետները: Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ սարքավորումների զարգացումներին: Բարսելոնան դարձել էր բջջային կապի այն առաջատար օպերատորների հանդիպման և հաղորդակման վայր, որոնք հնարավորություն ունեցան փորձարկել ՏԵՍԼԱԿԱՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ: 
Այս տարի մասնակիցների թիվը գերազանցեց 49.000-ը, որոնց 54%-ը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ:
ԻՆՆՈՎԱ ընկերությունը ցուցադրում էր իր լուծումները Ծրագրերի Մոլորակ հատվածում (7-րդ սրահ, 7B50 տաղավար), որտեղ աշխարհի տարբեր ընկերություններ ցուցադրում էին բջջային ինտերնետի, ցանցային, գովազդային և մարքեթինգային կցորդների նորագույն տեխնոլոգիաներ: ԻՆՆՈՎԱ ընկերության հիմնական նպատակը flexy_logo_white հենքի իննովացիոն ծառայությունների խթանումն էր սոցալական ցանցերի ոլորտում, էլ.տոմսերի թողարկման հնարավորությամբ խմբային պորտալների, այլընտրանքային ծառայությունների, որոնք վերահսկում են վայրէջքները և փոխում են տրանսպորտային միջոցներով շրջագայելու մեթոդները:
Դեմո-տարբերակի միջոցով “ԻՆՆՈՎԱ” ընկերությունը ապացուցեց, որ իր բարձր տեխնոլոգիական ծառայությունները առաջարկում են ամբողջական լուծումներ և օժտված են անտոպրոցենտրիկ բնույթով՝ միտված բավարարելու հաճախորդների պահանջմունքները: 
Կոնգրեսի ընթացքում Իննովա ընկերության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդիպելու հեռահաղորդակցության շուկայի ընկերությունների ղեկավարների հետ ամբողջ աշխարհից, կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների և հաճախորդների հետ` նպատակ ունենալով ստեղծել նոր հնարավորություններ,  հավելյալ եկամուտներ, ինչպես նաև ապահովելու աճ: