"Exposec 2007" ցուցահանդես   innova-logo
Զապեիոն, մարտի 27- 28, 2007թ.

"ExpoSec"-ը տարեկան անվտանգության կոնֆերանս-ցուցահանդես է, որը տեղի է ունենում Աթենքում 2002թ-ից ի վեր, և նպատակաուղված է քննարկելու ներկա կարևորագույն տեսակետները, նորարարությունները և տեխնոլոգիաները տեղեկատվական անվատանգության ոլորտում, ինչպես նաև տեղական խնդիրները տվյալ ոլորտում:
ԻՆՆՈՎԱ ԷՍ. ԷՅ. ընկերությունը հովանավորներից է վերը նշված միջոցառումների: Ընկերությունը ներկայացրեց տեղեկատվության և ցանցի անվտանգության ոլորտի վերջին զարգացումները, ինչպես նաև տրամադրեց տեղեկատվություն նոր տեխնոլոգիաների մասին:
ԻՆՆՈՎԱ-ի մասնակցությունը "Exposec 2007"-ին շատ հեռանկարային և էֆֆեկտիվ էր: Հանրային և տեղեկատվական անվտանգության ոլորտի այցելուները, անցնելով մեր տաղավար, տեղեկացվում էին խորհրդատու-մասնագետների կողմից մեր ապրանքների, լուծումների և ծառայությունների մասին:
ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության ծառայությունների տնօրենը պրն. Ն. Իլիոպոուլոսը կազմակերպեծ պրեզենտացիա “Տեղեկատվության և ցանցերի անվտանգության արդյունավետ կառավարում” թեմայով, որով և ներկայացնում էր ցանցային անվտանգության ծառայությունների վերաբերյալ ԻՆՆՈՎԱ–ի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթը, մի օգտակար գործիք ընկերությունների համար հասնելու անվտանգության համապատասխան մակարդակի:
"ExpoSec" կոնֆերանսը լի էր հույն և օտարերկրյա բազմաթիվ քաղաքական գործիչների և անվտանգության գծով էքսպերտների ելույթներով: Լսարանը հիմանականում բաղկացած էր մասնավոր և պետական կազմակերպությունների բարձր դասի ղեկավարներից, որոնք պատասխանատուներն են տեղական, ազգային, ռեգիոնալ մակարդակներում անվտանգության քաղաքականության ձևակերպման և իրականաման համար, ինչպես նաև հանդիսանում են ներդրողները գիտատեխնիկական ընթացիկ մակարդակի սարքավորումների և մեթոդաբանության` որոնցով ապահովվում են միջազգայնորեն ընդունված անվտանգության չափանիշները:
"ExpoSec" ցուցահանդեսը զուգահեռաբար ընդանում էր կոնֆերանսին և լի էր տեղական և արտասահմանայան հովանավոր ընկերություններով, որոնք անվտանգության ոլորտում ակտիվորեն ներգրավված են բարձր տեխնոլոգիաների սարքավորումների արտադրության և իրացման, շինությունների, ինքնաթիռների, օդանավակայանների, ծովային , հասարակական անվտանգության, ազգային անվտանգության, հեռահաղորդակցության, էլեկտրոնային փոխանցումների, ինչպես նաև տեղեկատվության և ցանցային ննվտանգության գործում: