Համաշխարհային կոնֆերանս "Info-ComWorld 2009"   innova-logo

Համաշխարհային կոնֆերանս "Info-ComWorld 2009", Դիվանի Կարավել հյուրանոց, 3/11/2009

ԻՆՆՈՎԱ ԷՍ. էՅ. ընկերությունը մասնակցեց որպես Info-Com World 2009 միջազգային հեռահաղորդակցության 11-րդ ամենամյա կոնֆերանսի հովանավոր, որը կայացավ 2009թ.նոյեմբերի 3-ին` Դիվանի Կարավել հյուրանոցում: Կոնֆերանսը կազմակերպվել էր  "Smartpress"  խմբագրական ընկերության կողմից` “Բջջային հեռախոսակապ և հեռահաղորդակցություն” և "Info-Com" ամսագրերի հետ համատեղ: 
Այս տարի կոնֆերանսը կոչվել է. “Ապրիր, աշխատիր և խաղա լայնաշերտ ցանցում.լայնաշերտ ցանցը միայն սկիզբն է”: Կոնֆերանսը դարձավ Տելեկոմ և ՏՏ գործադիր ղեկավարների հանդիպման վայրը: Յուրաքանչյուր տարի Info-Com  կոնֆերանսն ավելի ու ավելի հանրահայտ է դառնում: Կոնֆերանսին մասնակցում են համաշխարհային ընկերություններ, որոնք քննարկում են նոր գաղափարներ և աջակցում են հեռահաղորդակցության հունական և միջազգային շուկային:
Պր-ն Ալեքսանդր Լազարիդիսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց տեխնոլոգիաների հզոր ազդեցությունը մարդկանց ինտերակտիվ մտածելակերպի վրա: Նա ներկայացրեց ԻՆՆՈՎԱ ընկերության նորարարական լուծումները, որոնք ընդլայնում են առևտրային ապրանքանիշների և մարքեթինգային ռազմավարության հնարավորությունները: ԻՆՆՈՎԱ ընկերության լուծումներն ընդգրկում են "User Generated Content"  վիդեո ռինգտոների, ինտերակտիվ մարքեթինգային կոմպանիաների, պրոֆիլացման և հանրային ծառայությունների համար:
Կոնգրեսի շրջանակներում, կազմկոմիտեն շնորհեց ԻՆՆՈՎԱ ընկերությանը հետևյալ մրցանակը.

ԻՆՆՈՎԱՑԻՈՆ ՄՐՑԱՆԱԿ
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ամենամյա պարգևատրման արարողությունն ուղղված է բոլոր նրանց ջանքերի և արդյունքների պարգևատրմանը, ովքեր ներդրում ունեն շուկայի աճի և տեխնոլոգիաների` սեփական արարչության և էնտուզիազմի հիման վրա զարգացման հարցում: