
|
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
|
|---|
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
|
|---|
|
|
Կիպրոս, 2010թ.-ի հունիսի 2, Հիլթոն Պարկ ԻՆՆՈՎԱ ընկերությունը մասնակցել է Կիպրոսում կայացած հեռահաղորդակցության 2-րդ Ինֆոքոմ կոնգրեսին: Կոնգրեսի թեման էր "Կյանքը և խաղը թվային աշխարհում": Այն կազմակերպվել էր "Smart Press SA" և "Smart Com Ltd" ընկերությունների կողմից և կայացավ 2010թ.-ի հունիսի 2-ին Հիլթոն Պարկ հյուրանոցային համալիրում: Համագումարը անդրադարձել է շատ ոլորտների վերջին զարգացումներին: Հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ոլորտում, որը շարունակում է արագ զարգանալ, ցուցահանդեսը ներկայացրեց նոր միտումներն ու զարգացումները, որոնք ձեռնակրկվում են տվյալ ոլորտի ամենահայտնի ընկերությունների կողմից: Ավելին, ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին բջջային և ֆիքսված լայնաշերտ ցանցերի զարգացումները, ինչպես նաև անալոգայինից դեպի թվային կայաններ անցումը: Կոնգրեսին մասնակցում էին տվյալ ոլորտի և կառավարության ներկայացուցիչները: Նրանք հնարավորություն ունեցան քննարկել էլեկտրոնային հաղորդակցության ապագան Կիպրոսում և ծանոթանալ այս ոլորտի նորությունների և զարգացումների հետ: ԻՆՆՈՎԱ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ դոկտոր Սարիգիաննիդիսը մասնակցեց կլոր սեղանի քննարկումներին, որի թեման էր ՝ "Բջջային և ֆիքսված լայնաշերտ կապ. ամպային հաշվողական ծառայություններից օգտվելու հնարավորությունները": |