Կարևոր տվյալների պաշտպանում   innova-logo
Տիրանա, 2010թ.-ի մայիսի 26, Շերաթոն հյուրանոց

2010 թ.-ի մայիսի 26-ին Շերաթոն հյուրանոցում ԻՆՆՈՎԱ ընկերությունը կազմակերպեց "Կարևոր տվյալների պաշտպանում" թեմայով սեմինար:

Սեմինարը նվիրված էր կարևոր տվյալների պաշտպանմանը և տվյալների հավաստիության ապահովմանը, ինչպես նաև համապատասխան մեթոդների և գործիքների կիրառմանը:
Մասնակիցները ծանոթացան բիզնեսի և տեխնոլոգիաների նոր համակարգի հետ, որը արտացոլում է տեխնոլոգիաների ենթակառուցվածքի  ավանդական կառուցվածքի փոփոխումը:

Պարոն Սարիգիանիդիսը՝ ԻՆՆՈՎԱ  ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը, իր ողջույնի խոսքը հղեց Ալբանիայի բոլոր ընկերությունների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին, որոնք այցելել էին սեմինարը:
Այնուհետև, պարոն Իլիոպոուլոսը՝, ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության ծառայությունների գծով տնօրենը, ներկայացրեց "Կարևոր տվյալների պաշտպանման շրջանակ - տեղեկատվության կենտրոնացված մոտեցում" խորագրով իր զեկույցը, որում նա անդրադարձավ տեղեկատվության անվտանգության նոր սպառնալիքներին: Զեկույցում նա նշում էր, որ անհրաժեշտ է ստեղծել դասակարգման սխեմա ողջ ձեռնարկության հիման վրա, հիմնվելով տվյալների կարևորության վրա, առաջարկելով կիրառել այդ սխեման տեղեկատվության անվտանգության ավտոմատացված ինտեգրման գործընթացում: