Համաշխարհային կոնֆերանս "Info-ComWorld 2010"   innova-logo
Համաշխարհային կոնֆերանս "Info-ComWorld 2010", Դիվանի Կարավել հյուրանոց, 19/10/2010

ԻՆՆՈՎԱ ԷՍ. էՅ. ընկերությունը մասնակցեց 12-րդ ամենամյա "Info-ComWorld 2010" միջազգային կոնֆերանսին, որը կայացավ 2010թ. հոկտեմբերի 19-ին` Դիվանի Կարավել հյուրանոցում:

Այս տարվա միջոցառումը վերնագրված էր "Թվային Հունաստանը՝ լայնաշերտ կապի զարգացման խաչմերուկում" և կրկին դարձավ Տելեկոմ և ՏՏ գործադիր ղեկավարների հանդիպման վայրը:

Պրն. Ջ. Սարիգիանիդիսը՝ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը, մասնկացեց միջոցառման երրորդ նիստին, որը կոչվում էր "Քլաուդ կոմպյուտինգ և նոր բիզնես մոդելներ": ԻՆՆՈՎԱ ընկերությանը շնորհվեց "Բիզնեսի զարգացման և ռազմավարության" մրցանակ: Պրն. Սարիգիանիդիսը նշեց. "Այս մրցանակը մենք ստանում ենք անկայուն տնտեսության ժամանակահատվածում բիզնեսի զարգացման մեր ջանքերի համար: Մենք շարունակում ենք զարգացնել մեր բիզնեսը, դրանով իսկ նպաստելով ՏՀՏ ոլորտում տնտեսական աճին Հունաստանում և միջազգային շուկայում:"