ISO 27001:2005 ստանդարտի սերտիֆիկացում   innova-logo
2010 թ.-ի հոկտեմբերին ԻՆՆՈՎԱ ԷՍ.ԷՅ ընկերությունը ստացել է ISO 27001:2005 վկայականը: Այս վկայականը վերաբերում է ցանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ծառայությունների, VAS ծառայությունների, համապատասխան ՏՏ և ցանցային նախագծերի մշակմանը, ներդրմանն և իրականացմանը:

ԻՆՆՈՎԱ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Սարիգիաննիդիսը նշեց՝ "Ես շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը որդեգրել է Որակի Կառավարման Համակարգերի միջազգային փորձը և ներկայումս վավերացված է համաձայն այդ համակարգերի: Մեր նպատակն է ամրապնդել մեր գործընկերների և հաճախորդների վստահությունը, հաշվի առնելով, որ մեր ծառայությունները ու լուծումները մշակված են այնպես, որպեսզի ապահովեն տեղեկատվության գաղտնիությունը, ամբողջականությունը, պաշտպանում են ռիսկերից և սպառնալիքներից, որոնք կարող են ազդել ծառայությունների արդյունավետության վրա: Այսպիսով, մենք օգտագործում ենք մեր լուծումների ողջ ներուժը՝ բարձրացնելով մեր մրցակցային առավելությունը շուկայում:"

ԻՆՆՈՎԱ ընկերությունների խումբը 2007 թ.-ից օգտվում է TUV AUSTRIA HELLAS ընկերության աուդիտի և սերտիֆիկացման ծառայություններից նաև ISO 9001:2008 ստանդարտի համար: