ԾՐԱԳԻՐ՝ Ipswitch WhatsUp Gold   innova-logo
ԻՆՆՈՎԱ ընկերությունը հանդիսանում է փոքր և մեծ ցանցերի համար մշակված Ipswitch լուծումների վերավաճառող: Ipswitch լուծումները համարվում են միջին ինտրացանցերի IP-ի և Windows-ի մոնիտորինգի առաջատարները շուկայում, առաջարկելով համապարպակ և բազմակողմանի լուծումներ ամենամատչելի փաթեթում:

Ծրագիր՝ Ipswitch WhatsUp Gold

Ipswitch WhatsUp Gold-ը հանդիսանում է ցանցաի կառավարման համաշխարհային առաջատար ծրագրային ապահովումը, որը ապահով վերահսկում է ավելի քան 70,000 ցանց ամբողջ աշխարհում: Ծրագիրը մշակված է ընդլայնվող կառուցվածքի վրա և ապահովում է սարքավորումների ավտոմատ հայտնաբերում, ցանցային արտացոլում, տեղեկացում, իրազեկում, հաշվետվություն, այսինքն՝ 360°տեսանելիություն, ինտելեկտ և լիարժեք վերահսկում:

WhatsUp Gold-ի հիմնական հատկանիշները.

logo_innova_small-title Ապրանքների ծավալուն ընտանիք՝ ընդլայնվող կառուցվածք, որը ընդգրկում է փոքրից մինչև մեծ ձեռնարկություններ

logo_innova_small-title Ցանցի մոնիտորինգ ռեալ ժամանակի ռեժիմով Split Second Graphs-ի և InstantInfo-ի հետ՝ Premium և Distributed տարբերակներով

logo_innova_small-title Ավտոմատ և արագ ցանցի բացահայտում և քարտեզավորում, որը ներկայացնում է ցանցի իրական տոպոլոգիան

logo_innova_small-title Բարձր արտադրողականության և ակնթարթային մոնիտորինգ՝ ցանցի ցանկացած սարքավորման, համակարգի կամ ծառայության

logo_innova_small-title Windows-ի և ցանցի կառավարման հզոր ինտերֆեյս, որը հիմնված է Ինտերնետ տեխնոլոգիայի վրա

logo_innova_small-title Իրազեկման և ահազանգման ցանցի արդյունաբերական հզորություն, որո ապահովում է ինտուիտիվ տեսողություն

logo_innova_small-title Դյուրին տեղադրում, ինչպես նաև պարզ գործառույթներ

What’s up Gold- հավելյալ ծրագրային մոդուլների շնորհիվ հնարավոր է լինում ստանալ 360 աստիճանի լուծում՝ ներքին ցանցի և ծառայությունների կառավարման համար:
WhatsUp Gold WhatsConfigured-ը թույլ է տալիս արդյունավետ կառավարել ցանցի ամենակարևոր ակտիվներից մեկը՝ սարքավորումների կոնֆիգուրացիաներ: WhatsConfigured ավտոմացացնում է հիմնական կոնֆիգուրացիաների և փոփոխությունների կառավարման խնդիրները, որոնք անհրաժեշտ են կոնֆիգուրացիոն ֆայլերի կառավարման համար: Հավելյալ ծրագրային մոդուլը հնարավորություն է տալիս օգտագործողներին դիտարկել և ստանալ ահազանգման նշաններ կոնֆիգուրացիաների փոփոխման դեպքում, ինչպես նաև դիտարկել և կառավարել ցանկացած փոփոխության գրանցում:

WhatsUp Gold WhatsConnected դա 2-րդ և 3-րդ մակարդակի մոդուլ է, որի միջոցով հնարավոր է պատկերացում կազմել ֆիզիկական տոպոլոգիայի և ցանցային սարքավորումների փոխգործակցության մասին: Հզոր գործիքների միջոցով WhatsConnected հայտնաբերում է բոլոր սարքավորումները, ներառյալ այդ սարքավորումների միջև կապերը և կապվածությունները: WhatsUp Gold Netflow Monitor հավաքում է տեղեկատվությունը Netflow-ի կոմուտատորից, ինչը թույլ է տալիս վերլուծել և կազմել հաշվետվություններ ցանցի տրաֆիկի վերաբերյալ: Մոդուլը ապահովում է ակնարթային տեղեկատվություն ցանցի աշխատանքի արդյունավետության և թողունակության մասին:


................................................................................................................................................................................................