|
Հաշվի առնելով կազմակերպությունների արագընթաց փոփոխությունները, ռիսկի կառավարումը օրեցօր ավելի կարևոր գործիք է դառնում կորպորատիվ կառավարման ռազմավարության համար: Ռիսկի կառավարումը, ինչը ռիսկի կառավարման ամենակարևոր մասն է, ապահովում է տեղեկատվական ակտիոների և վտանգված ՏՏ և հաղորդակցության աղբյուրների հետ կապված ռիսկերի մանրամասն ուսումնասիրություն: Այս ռիսկերը վնասակար ազդեցություն են թողնում այս ակտիվների և խոցելի կետերի վրա և կարող են պարբերաբար կրկնվել ավելի մեծ հաճախականությամբ և ազդեցությամբ: ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության գծով խորհրդատուները հետևում են փորձված մեթոդաբանություններին, որպեսզի ապահովեն ռիսկի և խոցելիության արդյունավետ գնահատում: Մեր առաջնային նպատակն է բացահայտել բոլոր խոցելի կետերը, որոնք մեծ ռիսկ են հանդիսանում կազմակերպության համար: Իննովա ընկերության տեղեկատվության անվտանգության ռիսկի գնահատման առաջարկը բաղկացած է հետևյալ ծառայություններից՝
 Ձեռնարկության ռիսկի գնահատում Ռիսկի բարձրակարգ գնահատում, որը ուսումնասիրում է տեղեկատվական համակարգի բիզնես արժեքները, կառավարվող տեղեկատվությունը և դրանց սպառնացող վտանգները: Սա տնտեսապես արդյունավետ ծառայություն է, որը կենտրոնանում է ավելի շատ բիզնեսի և աշխատանքային միջավայրի, քան տեխնիկական տարրերի վրա: Այն բացահայտում է ձեռնարկության տեղեկատվության անվտանգության խոցելի կետերը՝ հետագայում ավելի մանրակրկիտ ուսւոմնասիրելու նպատակով:
Ձեռնարկության ռիսկի և խոցելիության գնահատում Սա տեղեկատվության անվտանգության ռիսկի մանրամասն գնահատման ծառայություն է, որը մանրակրկիտ ուսումնասիրում և գնահատում է ակտիվները, սպառնալիքները և խոցելիությունը: Այս գործողություններից հետո ստացված արդյունքները հետագայում օգտագործվում են ռիսկը գնահատելու և անհրաժեշտ անվտանգության գործիքներ կիրառելու համար: Սա ամբողջ ձեռնարկության տեղեկատվության անվտանգության ռիսկի գնահատումն է, որի ժամանակ բացահայտվում են բիզնեսին սպառնացող վտանգները և ռիսկի մակարդակը:
................................................................................................................................................................................................
Ռիսկի գնահատման արդյունքներ
Տեղեկատվական ակտիվների գրանցում
Բիզնեսի ազդեցության վերլուծություն
Ռիսկի գնահատման զեկույց
Համառոտ բացատրագիր - Պրեզենտացիա
................................................................................................................................................................................................
Տեխնիկական ենթակառուցվածքի յուրահատուկ ռիսկի գնահատում Տեխնիկական ռիսկի և խոցելիության գնահատում, որը հետազոտում է ձեռնարկության կողմից նշված տեխնիկական ենթակառուցվածքը, օրինակ՝ ցանցի անվտանգության գնահատում, էլ.փոստի, Ինտենետի ենթակառուցվածքի, տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի գնահատում, GSM-ի, GPRS-ի, 3G-ի գնահատում և այլն:
Անվտանգությունը այսօր շատ կարևոր խնդիր է հեռահաղորդակցության ծառայություններ մատակարարողների համար: Մասնավորապես, օպերատորները անհանգստանում են իրենց ցանցի անվտանգության և իրավական պահանջներին համապատասխանության համար: Այսօր օպերատորների ցանցում գոյություն ունեն շատ խոցելի կետեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն չափանիշներն ու պահանջները: ԻՆՆՈՎԱ ընկերությունը ապահովում է տեղեկատվության անվտանգության ռիսկերի գնահատման ծառայություններ, որոնք նպատակաուղված են մատակարարների և օպերատորների հիմնական ցանցի ենթակառուցվածքին՝ GSM/GPRS/3G: Մենք գնահատում ենք անվտանգությանը սպառնացող այն ռիսկերը, որոնք կապված են հասանելիության, հաղորդման և կառավարման (ինչպես տարրերի, այնպես էլ տոնային մակարդակով) ենթակառուցվածքների հետ: Ավելին, գնահատումը ներառում է նաև հաղորդակցության ցանցի ենթակառուցվածքների բաղկացուցիչ մաս հանդիսացող ինտերֆեյսերի հետ կապված ռիսկերի գնահատում:
Ներխուժման փորձարկում Ներխուժման փորձարկումը վերաբերվում է այն համակարգերին (օրինակ՝ հրապատ, երթուղիչ, սերվեր), որոնք հասանելի են Ինտերնետի միջոցով: Այն վերլուծում է հնարավոր խոցելի կետերը, որոնցից հաքերները կարող են օգտվել Ինտերնետի միջոցով: ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության գծով խորհրդատուները կանցկացնեն ձեր ենթակառուցվածքի ներխուժման փորձարկում (ցանցի ուսումնասիրություն և ֆիզիկական փորձարկում), որի միջոցով հնարավոր կլինի տեսնելընկերության տեղեկատվության անվտանգության իրական պատկերը: ԻՆՆՈՎԱ-ն առաջրկում է երեք (3) տեսակի ներխուժման փորձարկում, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է հայտնաբերված խոցելի կետերի ֆիզիկական ուսումնասիրության մակարդակով:
................................................................................................................................................................................................
Ներխուժման փորձարկման արդյունքներ
Համառոտ բացատրագիր
Մեթոդաբանության տեսություն
Ներխուժման սցենարներ
Խոցելիություն և խորհրդատվություն
Իրականացման ծրագիր
................................................................................................................................................................................................
Նորմերին համապատասխանության գնահատում Նորմատիվ համապատասխանությունը շատ կարևոր է կազմակերպությունների համար: ԻՆՆՈՎԱ ընկերության խորհրդատուները ուսումնասիրում և իրենց գնահատականն են տալիս տվյալ կազմակերպության նորմերին համապատասխան լինելու վերաբերյալ: Սա նորմերին և արդյունաբերական չափանիշներին հասնելուարդյունավետ միջոց է:
Խոցելիության ահազանգ ԻՆՆՈՎԱ ընկերությունը առաջարկում է բաժանորդագրվել և ստանալ տեղեկություններ խոցելիության տվյալների բազային և ահազանգման ծառայությունների մասին:
Հաճախորդի շահեր
Կորպորատիվ տեղեկատվությանը սպառնացող ռիսկերի և խոցելիության հայտնաբերում
Ռիսկի գնահատում և ռիսկի ազդեցությունը բիզնեսի վրա
Համապատասխան նվազեցման միջոցների սահմանում
................................................................................................................................................................................................
|