
|
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
|
|
|---|
|
|
Տեղեկատվության անվտանգությունը վերաբերվում է առժեքավոր տեղեկատվության ակտիվների պաշտպանմանը՝ կորուստի, չարաշահման, բացահայտման և վնասման դեմ: Արժեքավոր ակտիվները դա այն տեղեկատվությունն է, որը ձայնագրվել, մշակվել, պահեստավորվել, բաշխվել և փոխանցվել է էլեկտրոնային միջավայրում: Տեղեկատվությունը պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի վտանգներից, որոնք հանգեցնում են տեղեկատվության կորստի, անհասանելիության, փոփոխման և հանցավոր բացահայտման: Տեղեկատվության և ցանցի անվտանգության նպատակն է ապահովել ընկերության աճի հնարավորությունը և առաքելության իրականացումը, ինչպես նաև պաշտպանել այն անձանց շահերը, որոնք վստահում են այդ տեղեկատվությանը: Անվտանգությունը կորպորատիվ ռազմավարության շարժիչ ուժն է: Արդյունավետ բիզնեսի պահանջներից մեկն այն է, որ հարկավոր է ստուգել համակարգի անվտանգությունը և համապատասխանությունը գործող օրենքներին: Արդյունավետ պաշտպանված տեղեկատվությունը և ցանցերը բավարարում են այդ պահանջը և պաշտպանում են տեղեկատվությունը ոչ արտոնագրված մուտքից, բացահայտումից, փոփոխումից, վնասից կամ կորստից: Տեղեկատվության անվտանգություը դա մշտական խնդիր է: Իննովա ընկերության համար տեղեկատվության և ցանցի անվտանգությունը որոշակի քայլերից բաղկացած շարունակական գործընթաց է, որոնցից յուրաքանչյուրն անհրաժեշտ են և պահանջում են որոշակի գիտելիքներ և փորձ: ![]() ԻՆՆՈՎԱ ընկերության տեղեկատվության և ցանցի անվատնգության ծառայությունները արտացոլում են վերոնշյալ գաղափարը՝ տրամադրելով ծառայություններ տեղեկատվության անվտանգության գործընթացի յուրաքանչյուր փուլի համար: ԻՆՆՈՎԱ ընկերության տեղեկատվության անվտանգության ծառայությունների բաժանմունքը անևնդհատ նորացնում և ընդլայնում է անվտանգության ծառայություններ մատուցելու գործընթացը, որպեսզի բավարարի տեղեկատվության անվտանգության դինամիկ և արագ աճող պահանջը: Մեր հիմնական նպատակն է օգնել մեր հաճախորդներին հասնել տեղեկատվության անվտանգության բավարար մակարդակի, որը մենք կարող ենք ապահովել հետևյալ գործողությունների միջոցով՝ ԻՆՆՈՎԱ ընկերության տեղեկատվության և ցանցի անվտանգության ծառայությունները պետք է համարվեն կազմակերպության տեղեկատվության անվտանգության բաժանմունքների կցորդ: Կազմակերպությունը, ելնելով իր առկա անվտանգության պահանջներից, անձնակազմի հմտությունից և ժամանակահատվածից, կարող է ընտրել անհրաժեշտ ծառայությունը:
................................................................................................................................................................................................
|