|
Երբ կազմակերպությունները իրականացնում են սեփական տեղեկատվության անվտանգության ծրագրեր, նրանք պետք է մշակեն անվտանգության ընդհանուր կառուցվածքը, որը պատկերացում է տալիս անվտանգության մասին և բացահայտում է համակարգի աշխատանքը: Ավիլին, այն պետք է լինի ամբողջ ձեռնարկության կառուցվածքի անբաժանելի մասը:
 ԻՆՆՈՎԱ ընկերության տեղեկատվության անտանգության կառուցվածքի և տեխնոլոգիայի իրականացման առաջարկը բաղկացած է հետևյալ ծառայություններից.
Ձեռնարկության անվտանգության կառուցվածքի նախագծում և իրականացում Ծառայությունը նպատակաուղված է կազմակերպության յուրահատուկ պահանջներին, ուշադրությունը բևեռելով մարդկանց միջև հարաբերություններին, գործընթացներին և տեխնոլոգիաներին: Լավագույն փորձը և/կամ արդյունաբերական չափանիշը միշտ չէ որ հանդիսանում է արդյունավետ անվտանգության կառուցվածք մշակելու հարցում լավագույն ուղեցույց: ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության գծով խորհրդատուները կազմակերպում են յուրաքանչյուր ընկերության անվտանգության առանձնահատուկ պահանջներին համապատասխանող տեխնիկական անվտանգության լուծումների բացահայտում, Nապահովում և ինտեգրացիա: Անվտանգության կառուցվածքի որոշմանը հաջորդում է գործունեությանը օժանդակող ենթակառուցվածքի հետ կապված բացահայտված ռիսկերի, վտանգների և խոցելի կետերի նվազեցման ռազմավարության մշակումը անվտանգության գծով փորձառու խորհրդատուների կողմից: Ավելին, մենք իրականացնում ենք ներդրումների արդյունավետության վերլուծություն և ներկայացնում ենք այն ղեկավարությանը, վերջինիս հաստատումը ստանալու համար, նախքան նշված ռազմավարության կիրառումը:
................................................................................................................................................................................................
Արդյունքներ
Ցանցի անվտանգության կառուցվածք
IDS/IPS կառուցվածք
Կոնտենտի ֆիլտրացիա և փաստի անվտանգության կառուցվածք
Ընտրված տեխնոլոգիաների ծախսերի արդյունավետության վերլուծություն
Լուծումների տարբեր տեսակներ
Անվտանգություն ընթացակարգեր
................................................................................................................................................................................................
Անվտանգության կառուցվածք հատուկ պլատֆորմների և օպերացիոն միջավայրերի համար ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության գծով խորհրդատուները նախագծում են այնպիսի կառուցվածք, որը նպատակաուղված է ցանկացած յուրահատուկ ենթակառուցվածքի անվտանգության պահանջների բավարարմանը: Սահմանվում են այն համապատասխան տեխնիկական վերահսկման միջոցները, որոնք անհրաժեշտ են ենթակառուցվածքի (անլար ցանցեր, հեռահասանելիություն, էլ.փոստ, էլ.առևտուր, էլ.բանկինգ) հետ կապված բացահայտված ռիսկերը, վտանգները և խոցելի կետերը նվազեցնելու համար:
Խորհրդատվություն անվտանգության տեխնոլոգիաների լուծումներ ընտրելու վերաբերյալ ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության գծով խորհրդատուները իրականացնում են նշված անվտանգության տեխնոլոգիայի հետ կապված բիզնեսի և տեխնիկական պահանջների մանրակրկիտ վերլուծություն և կազմակերպությանը առաջարկում են իրեն համապատասխանող լուծում: Այսպիսով կազմակերպություններին առաջարկվում են իրենց պահանջները բավարարող լուծումներ և կառուցվածք, ըստ որի ընտրված տեխնոլոգիան հանձնվում է շահագործման:
Անվտանգության տեխնոլոգիայի իրականացում ԻՆՆՈՎԱ ընկերությունը առաջարկում է առաջատար անվտանգության տեխնոլոգիաների լուծումների լայն ընտրանի: Յուրաքանչյուր առաջարկվող լուծման համար, ԻՆՆՈՎԱ ընկերության խորհրդատուները ապահովում են այն շահագործման հանձնելու ռազմավարություն, ներառյալ տեղադրման, կոնֆիգուրացիայի, ինտեգրացիայի, կառավարման, մոնիթորինգի և տեխնիկական սպասարկման ծրագրեր: Անվտանգության տեխնոլոգիաների ցանկը բաղկացած է հետևյալ լուծումներից.
Ինքնության կառավարման և մուտքի վերահսկում
Միջադեպերի կառավարում
Ներխուժման բացահայտում/կանխարգելում
Խոցելիության գնահատում
Բաց բանալիների ենթակառուցվածք
Հաժախորդի շահերը
Կորպորատիվ անվտանգության կառուցվածքի մշակում
Տրամադրվող կառուցվածքը համապատասխանում է ամբողջ կորպորատիվ կառուցվածքին
Բիզնեսի և տեխնիկական պահանջների վերլուծություն, կապված նշված անվտանգության տեխնոլոգիաների հետ
Հավաստագրված մասնագետներ, որոնք ունեն խորը գիտելիքներ տեղեկատվության անվտանգության տեխնոլոգիաների ոլորտում
|