|
Տեղեկատվության անվտանգությունը շարունակական գործընթաց է և արդյունավետ իրականացման համար պահանջում է մասնագիտություն և փորձ: ԻՆՆՈՎԱ ընկերությունը իր փարձառությունն ու մասնագիտացումն է առաջարկում կազմակերպություններին նրանց տեղեկատվության անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարման համար: Տեղեկատվության անվտանգության կառավարման ծրագիրը, լավ մշակված քաղաքականության, ընթացակարգերի, ստանդարտների, ուղեցույցերի և ռիսկի գնահատման համակցումն է: Բոլոր նշված տարրերը անհրաժեշտ են տեղեկատվության անվտանգության պահանջվող մակարդակը ապահովելու համար: ԻՆՆՈՎԱ-ի կողմից առաջարկվող տեղեկատվության անվտանգության կառավարման կառուցվածքի բաղկացուցիչ ծառայությունները հետևյալն են. Ընթացիկ տեղեկատվության անվտանգության կառավարման ծրագիր ԻՆՆՈՎԱ ընկերությունը առաջարկում է կազմակերպության տեղեկատվության անտանգության ապահովման արդյունավետ եղանակ: Մեր մոտեցումները աջակցում են բիզնես խնդիրների լուծմանը և հնարավորություն են տալիս ներկայացնել դրանց համապատասխանությունը գործադրվող և սահմանված պահանջներին: Ավելին, ծրագիրը նվազեցնում է տեղեկատվության անվտանգության կառավարման արժեքը, ժամանակը, ռեսուրսները, կազմակերպությանը հնարավորություն տալով կենտրոնանալ այլ խնդիրների վրա: Սա նվազագույնը մեկ (1) տարի ժամկետով ընթացիկ ծառայություն է, որը բաղկացած է հետևյալ գործողություններից.
Տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի գնահատում - անվտանգության քաղաքականության տարեկան ուսումնասիրություն, որը անցկացվում է՝ ստուգելու արդյոք այդ քաղաքականությունը համապատասխանում է կազմակերպության գործունեության նպատակներին, տեղեկատվության անվտանգության ռիսկերին, իրավական և սահմանված պահանջներին և տեղեկատվության և հաղորդակցության տեղխնոլոգիաների ենթակառուցվածքին:
Տեղեկատվության ակտիվների դասակարգում - անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրների ամենամյա դասակարգում: Դասակարգումը ներառում է գործունեության վրա ազդեցության ուսումնասիրություն և տեղեկատվության գաղտնիության, իսկության և հասանելիության մակարդակի հետ կապված տեղեկատվության անվտանգության պահանջների սահմանում տեղեկատության յուրաքանչյուր աղբյուրի համար:
Համապատասխանության ուսումնասիրություն, գնահատում և զեկուցում - կազմակերպության իրավական և սահմանված պահանջներին համապատասխանության բարձր մակարդակի գնահատում:
Կառուցվածքային ուսումնասիրություններ և գնահատումներ - առկա անվտանգության կառուցվածքի արդյունավետության և համապատասխանության ուսումնասիրություն: Պատրաստվում են մանրամասն զեկուցումներ, որոնք ներկայացնում են խորհուրդներ պահանջվող անհրաժեշտ փոփոխությունների, ինչպես նաև, լրացուցիչ տեխնիկական հսկողության վերաբերյալ:
Տեղեկատվության անվտանգության կառավարման ծրագրի մշակումը և շահագործուման հանձնելը - անվտանգության քաղաքականության պահանջները բավարարելու համար անհրաժեշտ առաջադրանքների և գործողությունների մանրամասն ծրագիր: Ուսումնասիրությունը իրենից ներկայացնում է պահանջվող անհրաժեշտ առաջադրանքների, դրանց հերթականության, առաջնայնության, պարտավորությունների, նպատակների և անհրաժեշտ ռեսուրսների մանրամասն ծրագիր:
Իրազեկման համակարգի մշակում և կիրառում - կազմակերպության անվտանգության համապարփակ իրազեկման ձեռնարկ: Կորպորատիվ անվտանգության քաղաքականությունը զարգացնելու և դրան համապատասխանելու անհրաժեշտությունը ներկայացնելու համար, կազմակերպվում են սեմինարներ և մշակվում են ուսումնական նյութեր:
Ընթացիկ խորհրդատվություն - անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն, որը ապահովում են մեր ընկերության փորձառու խորհրդատուները, ներառյալ մասնագետների խորհուրդներ ամենօրյա անվտանգության խնդիրների շուրջ:
Տեղեկատվության անվտանգության ռիսկի կանխարգելման ծառայություններ Ձեռնարկության ռիսկի և խոցելիության գնահատման ծառայություններ, որոնց նպատակն է առաջարկել հաճախորդներին տեղեկատվության անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանվելու պահանջվող մակարդակը: Սա պայմանագրային ծառայություն է (նվազագույնը 1 տարի ժամկետով), որը ներառում է տարեկան խափանումների զեկուցման ծառայություններ և մի քանի ներխուժման փորձի ծառայություններ: Այն նաև ներառում է ձեռնարկության ռիսկի գնահատման ծառայություններ: Կազմակերպությունը որևէ ներդրում չի կատարում ռիսկի գնահատման միջոցների համար, քանի որ այդ գործը հանձնարարում է ծառայություն մատուցողին և կարող է ընտրել իր կողմից նախընտրած ծառայությունները՝ ելնելով իր բյուջեից և միջավայրի պահանջներից: Ծառայությունը ունի երեք (3) տարբերակ.
................................................................................................................................................................................................
Բազային տեղեկատվության անտանգության ռիսկի կանխարգելում
1 x ձեռնարկության ռիսկի գնահատում. բարձր մակարդակի ռիսկի գնահատում, ISO27001 ստանդարտի սխալների վերլուծության վրա հիմնված հարցաթերթիկներ
1 x ներխուժման փորձարկում. խոցելիության ավտոմատ ստուգումներ
Համակարգի խոցելիության վերաբերյալ տարեկան զեկուցում
................................................................................................................................................................................................
Ստանդարտ տեղեկատվության անվտանգության ռիսկի կանխարգելում
1 x ձեռնարկության ռիսկի գնահատում. բարձր մակարդակի գնահատում, խոցելիության ավտոմատ որոնման հնարավորությունով
1 x ներխուժման փորձարկում. ստանդարտ մակարդակի գնահատու, որը ներառում էխոցելիության ավտոմատ և ֆիզիկական ստուգումներ
Համակարգի խոցելիության վերաբերյալ տարեկան զեկուցում
................................................................................................................................................................................................
Կատարելագործված տեղեկատվության անվտանգության ռիսկի կանխարգելում
1 x ձեռնարկության ռիսկի և խոցելիության գնահատում. մանրամասն և լիարժեք գնահատում, որը կարող է իրականացվել մի քանի փուլով
2 x ներխուժման փորձարկում. ընդարձակ գնահատում, որը ներառում է խոցելոիթյան ավտոմատ և ֆիզիկական հետազոտում: Յուրաքանչյուր հայտնաբերված խոցելիություն լիարժեք ուսումնասիրվում է
Համակարգի խոցելիության վերաբերյալ տարեկան զեկուցում
................................................................................................................................................................................................
Հաճախորդի շահերը
Տեղեկատվության անվտանգության իրականացման համար անհրաժեշտ միջոցների, ժամանակի և ծախսերի նվազեցում
Շարունակական մասնագիտացում և փարձաքննություն
Ծառայությունների մատուցման ճկունություն
Կազմակերպությունները կարող են ապացուցեն այն, որ համապատասխանում են սահմանված իրավական նորմերին
Տեղեկատվության անվտանգության կորիքների ավելի արդյունավետ բյուջետավորում
................................................................................................................................................................................................
 Համակարգի խոցելիության վերաբերյալ տարեկան զեկուցում
|