ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   innova-logo

Անվտանգության տեխնոլոգիաների արդյունավետությունը բարձրացնելու և կորպորատիվ տեղեկատվության անվտանգությունը շուրջօրյա (24X7) հսկելու նպատակով, ԻՆՆՈՎԱ ընկերությունը առաջարկում է կառավարվող անվտանգության ծառայություններ, որոնք բաղկացած են.
05-Managed_Services-1
Անվտանգության տեխնոլոգիաների կառավարվող աշխատանք
Տեխնիկական անվտանգության մեխանիզմների աշխատանքի շուրջօրյա (24X7) կառավարում: Ծառայությունը ներառում է տեղեկատվության անվտանգության առաջատար համակարգերի ներդրում, կոնֆիգուրացիա, աշխատանք և վարչարարություն:
Համակարգերը հեռակառավարվում են մեր անվտանգության գծով փորձագետների կողմից:
Ծառայությունների կողմից օժանդակվող անվտանգության համակարգերը ներառում են.
logo_innova_small-title հրապատեր
logo_innova_small-title ներխուժման բացահայտման և կանխարգելման համակարգեր
logo_innova_small-title խոցելիության գնահատման համակարգեր
logo_innova_small-title հակավիրուսային և հակասպամային համակարգեր
logo_innova_small-title վիրտուալ մասնավոր ցանց

Անվտանգության միջադեպերի կառավարվող մոնիտորինգ
Ձեռնարկության բոլոր անվտանգության մեխանիզմների, համակարգերի և ծրագրերի հետ կապված անվտանգության միջադեպերի համախմբում և հարաբերակցություն: Սա շուրջօրյա (24X7) ծառայություն է: Եթե կազմակերպությունն արդեն իսկ օգտագործում է միջադեպերի կառավարման համակարգ (EMS), ապա այդ համակարգի աշխատանքը կառավարում են ԻՆՆՈՎԱ ընկերության անվտանգության գծով ճարտարագետները:
Եթե կազմակերպությունը չունի EMS, ապա մենք ապահովում ենք անհրաժեշտ միջոցներ, ծառայությունները մատուցելու նպատակով:
Սա ամբողջ ցանցում տեղի ունեցող միջադեպերի ամենօրյա մոնիթորինգ և մշակում է, ներառյալ ցանկացած չարտոնագրված գործողություն, չարամիտ հարձակումներ և ծառայության մերժում (DoS), անոմալիաներ և միտումների վերլուծություն:
Շարունակ ուսումնասիրելով Ձեր ցանցի տրաֆիկը, համակարգը օգնում է Ձեզ հայտնաբերել անվտանգությանը սպառնացող վտանգները մինչ դրանք կտարածվեն ամբողջ ցանցով: Երբ համակարգը հայտնաբերում է ներխուժման փորձ, հաճախորդը ստանում է ահազանգ:

Տեղեկատվության անվտանգության ռիսկի կանխարգելման ծառայություններ
Սա տեղեկատվական անվտանգության կառավարվող ծառայությունների յուրահատուկ համակցություն է, որի նպատակն է առաջարկել հաճախորդներին տեղեկատվական անվտանգությանը սպառնացող ռիսկից պաշտպանման անհրաժեշտ մակարդակ:
Սա պայմանագրային ծառայություն է (նվազագույնը մեկ տարի ժամանակով), որը ներառում է.
logo_innova_small-title Տեղեկատվության անվտանգության ռիսկի բազային պաշտպանում
logo_innova_small-title Տեղեկատվության անտանգության ռիսկի ստանդարտ պաշտպանում՝ անվտանգության համակարգերի ստարնդարտ աշխատանքային ժամեր, շուրջօրյա (24x7) մոնիթորինգ
logo_innova_small-title Տեղեկատվության անվտանգության ռիսկի բացառիկ պաշտպանում՝ անվտանգության համակարգերի շուրջօրյա (24X7)աշխատանք, շուրջօրյա (24X7) մոնիթորինգ

Հաճախորդի շահերը
logo_innova_small-title Տեղեկատվության անվտանգության իրականացման համար անհրաժեշտ միջոցների, ժամանակի և ծախսերի նվազեցում
logo_innova_small-title Շարունակական մասնագիտացում և փորձաքննություն
logo_innova_small-title Կազմակերպության շուրջօրյա (24X7) պաշտպանում
logo_innova_small-title Անվտանգությանը սպառնացող ռիսկերի բացահայտում մինչ դրանց տարածումը
logo_innova_small-title Կազմակերպության ներքո տեխնոլոգիայի անվտանգության արդյունավետության բարձրացում

................................................................................................................................................................................................