|
Բջջային հեռախոսը ամենաինդիվիդուալ մուլտիմեդիական սարքավորումն է: Այդ պատճառով բջջային մարքեթինգը օրեցօր դառնում է նպատակային սեգմենտի շրջանակներում մարքեթինգի ավելի արդյունավետ միջոց:
ՄԱՐՔԵԹԻՆԳ Մարքեթինգի ոլորտում բջջային հեռախոսը իրենից ներկայացնում է նպատակային սեգմենտի հետ ինդիվիդուալ շփման արդյունավետ մեթոդ: ԻՆՆՈՎԱ-ի լուծումները հնարավորություն են տալիս մարքեթինգի մասնագետներին պլանավորել, իրականացնել և վերլուծել ապրանքներ/ծառայություններ իրենց ընկերության ծառայություններով հետաքրքրված նպատակային սեգմենտի համար: Ապրանքները/ծառայությունները առաջարկվում են սեգմենտին ռեալ ժամանակի ռեժիմով և նպաստում են նպատակային սեգմենտի հետ համագործակցության զարգացմանը: Մասնագետները ստանում են նպատակային սեգմենտի հետ անմիջական կապի և արդյունավետ շփման հնարավորություն: Այս լուծումը նվազագույնի է հասցնում անիմաստ գովազդային կոմպանիաների կազմակերպումը և զգալիորեն ազդում է նպատակային սեգմենտի ընտրության վրա: Կիզակետային նշանակություն ունի այս առաջարկի նպատակահարմարությունը:
ԳՈՎԱԶԴ Բջջային գովազդը, իր ինդիվիդուալ բնույթի շնորհիվ, շատ արդյունավետ է օպերատորների համար: Այս տեսակի գովազդը արդյունավետ է նաև այն պատճառով, որ հնարավորություն է տալիս ուղարկել կոնկրետ առաջարկներ կոնկրետ մարդկանց: Նպատակահարմարության տարրի շնորհիվ, ուղարկված գովազդները ընդունվում են և արդյունավետ ծառայում են իրենց նպատակին բոլոր մասնակից կողմերի՝ օպորատորների, գովազդաոտուների և գովազդային գործակալությունների, համար: Այս բիզնես մոդելի հիման վրա օպերատորը ավելացնում է իր եկամուտը և մրցունակ շուկայում դիրքավորվում է որպես ավանգարդ: Գովազդատուն մեծացնում է եկամուտը և իր հաճախորդներին առաջարկում է հաղորդակցման նոր կապուղի: Գովազդային գործակալությունը ստանում է իր հաճախորդների հետ շփվելու նոր կապուղի՝ համապատասխան մարդուն համապատասխան ապրանք/ծառայություն առաջարկելու հնարավորությամբ:

ՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ Մարքեթինգը և գովազդը կարող են արդյունավետ լինել միայն հաճախորդի նկատմամբ ինդիվիդուալ մոտեցում դրսևորելու պարագայում: Այդպիսի մոտեցում ցուցաբերելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել բաժանորդների պրոֆիլները: ԻՆՆՈՎԱ ընկերությունը այդ վերլուծության համար ունի անհրաժեշտ գործիք, որը հիմնված է հատուկ ալգորիթմի վրա, որը առաջին հերթին ուսումնասիրում է բաժանորդի տվյալները՝ առաջնահերթություն տալով կարևոր տվյալներին: ԻՆՆՈՎԱ ընկերության լուծումը տեսաներածում է բաժանորդների նախընտրությունները և օգնում է օպերատորներին հասկանալ և ճիշտ որոշումնել կայացնել: Այս լուծումը փոխում է "բաժանորդների բազա" հասկացությունը և մոտեցնում է գովազդը և մարքեթինգը ավելի ինդիվիդուալ՝ բաժանորդի մակարդակին:
................................................................................................................................................................................................
|